ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ռուսական ռազմական ոստիկանությունը վերահսկիչ և դիտորդական կետեր է տեղադրում Սիրիայում

Ռուսական ռազմական ոստիկանությունը վերահսկիչ և դիտորդական կետեր է տեղադրում Սիրիայում
25.07.2017 | 18:01

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է իր աշխատանքը Սիրիայի Արևելյան Գութայում՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ռուսաստանցի զինվորականները տեղադրել են երկու վերահսկիչ և չորս դիտորդական կետեր:

Այդ քայլերը կօգնեն պահպանել հրադադարի ռեժիմը, տեղ հասցնել մարդասիրական բեռները և նպաստել փախստականների վերադառնալուն:

Դիտվել է՝ 4322

Մեկնաբանություններ